«Ինչո՞ւ չփորփրել ինտերնետում և չիմանալ, որ ավիացիայի ողջ պատմության մեջ բոլոր երկրների Քաղավիացիաների նախագահները եղել են միայն թռիչքային հմուտ կադրեր»

Ավիեացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ ավիացիայի նման ստրատեգիական ոլորտին պատշաճ ուշադրություն չդարձվեց հեղափոխությունից հետո։ Ինչո՞ւ իշխանությունը չցանկացավ վերականգնել այն, ոչ մի քայլ այդ ուղղությամբ չձեռնարկեց։ Ինչո՞ւ բայց`ի՞նչ է՝ մենք իրականում անկախ պետություն չե՞նք։ Ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը տիրապետում ՀՀ տարեկան ընդհանուր ուղևորահոսքի 70%-ին`սկսած 2013-ից, իսկ ուղղակի Հայաստան-Ռուսաստան-Հայաստան ուղևորահոսքի գրեթե 100%-ին։

Ինչո՞ւ պետական մակարդակով նման անարդարության պատճառները (որոնք ավիացիոն հանրությանը վաղուց հայտնի են և մենք բազմիցս խոսել ենք դրա մասին) չեն բարձրաձայնվում Ռազմավարական գործընկերոջ հետ հանդիպումներում, ինչո՞ւ չեն պահանջվում պատասխանները այդ առկա անարդարությանը, ինչո՞ւ փոխարենը հանրությանը պարտադրում են հաշտվել այդ անարդարության հետ։ Ինչո՞ւ իշխանությունները 2019ի մասին խոսելիս և Ryanair/WissAir տանդեմը բերելիս խոսում են մեծագույն հաջողությունների մասին, ավիացիայի զարգացման մասին`դրանով ի ցույց դնելով ոլորտին իրենց մինիմում չտիրապետելը։ Ինչո՞ւ իշխանությունները ՔԱԿ-ի կանոնադրությանը (իրենց իսկ ընդունած`09.07.2018) չեն հետևում, որի 18 էջերում ՔԱԿ-ի նպատակները ներկայացված են 7 կետերում`հիմնականում որպես ոլորտի կանոնակարգումներ կատարող, ՔԱԿ-ի խնդիրները 12 կետերում`հիմնականում ավիացիայի բնագավառում անվտանգության ազգային ծրագրի մշակում, ներդրում և վարում, և վերջապես ՔԱԿ-ի գործառույթները 29 կետերում`հիմնականում որպես վերահսկող անվտանգության նկատմաբ (և ոչ մի բառ չկա կոմերցիայի մասին, կրկնում եմ ոչ մի բառ!, ոչ մի բառ գնալ բանակցել Ryanair-ին ՀՀ բերելու համար…)։

Ինչո՞ւ է ավիացիան ղեկավարվում մոտավորապես, պահի տակ`առանց ծրագրի և պլանի։ Ինչո՞ւ չփորփրել ինտերնետում և չիմանալ, որ ավիացիայի ողջ պատմության մեջ բոլոր երկրների Քաղավիացիաների նախագահները եղել են միայն թռիչքային հմուտ կադրեր։ Ինչո՞ւ ժամանակ չհատկացնել և չուսումնասիրել, թե ի՞նչ է ավիացիան, ինչպես՞ է այն զարգանում, ինչ՞ է այն տալիս երկրին, տնտեսության զարգացմանը։ Ինչո՞ւ բոլոր երկրները աջակցում են տեղական փոխադրողին, ինչո՞ւ բոլորը ունեն դրոշակակիր ավիաընկերություններ, իսկ մենք՝ ոչ։ Ինչո՞ւ, ախ ինչու…»։

Ես չեմ հասկանում ինչու՞ ավիացիայի նման ստրատեգիական ոլորտին պատշաճ ուշադրություն չդարձվեց հեղափոխությունից հետո։ Ինչու՞…

Gepostet von Navik Khachatryan am Donnerstag, 11. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս