Բաժիններ՝

Հնդկաձավարով և բանանով քաղցր շիլա

Բաղադրիչներ

1. Հնդկաձավար – 180 գ
2. Բանան – 2 հատ
3. Չամիչ – 30 գ
4. Սերուցք – 50-80 մլ
5. Վանիլին
6. Դարչին
7. Պահածոյացված դեղձ
8. Աղ
9. Պիստակ

Պատրաստման եղանակը

1. Չամիչը լցնել տաք ջրի մեջ, 20-30 րոպե անց քամել:

Կարդացեք նաև

2. 400 մլ ջուրը եռացնել, մի փոքր աղ ավելացնել: Լցնել հնդկաձավարը, դարչինը, վանիլինը: Կրկին եռացնել, այնուհետև իջեցնել կրակը: Կաթսան փակել կափարիչով և եփել ևս 10 րոպե: Կափարիչը բացել, խառնել:

3. Ավելացնել սերուցքը կամ կաթը: Հասցնել եռման: Ավելացնել չամիչը: Խառնել: Եփել ևս 1-2 րոպե, վերցնել կրակից:

4. Շիլան լցնել ափսեների մեջ, զարդարել կտրատված բանանով, դեձղով և մանրացված պիստակով: Անմիջապես մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս