ԱԺ իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանն ընտրվել է ԵԽԽՎ զեկուցող

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը վեհաժողովի Մշակույթի, գիտության, կրթության և մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել է «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» թեմայով զեկուցող։ Այս մասին Ավետիսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքները շարունակական են։

Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ԵԽԽՎ-ը Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով զեկուցող։

Սա նշանակում է որ հնարավորություն կունենամ ԵԽ անդամ պետություններում տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնել և զեկույց ներկայացնել համապատասխան հանձնաժողովին և ԵԽԽՎ-ը լիագումար նիստին»,- գրել է Սոս Ավետիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս