Աշոտ Ղուլյանը՝ մանդատից հրաժարվելու մասին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական մանդատից։

Այս մասին Ղուլյանն ասաց ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով մանդատից հրաժարվելու փաստին։

«Որոշումը երեկ չի կայացվել, այն ավելի վաղ է եղել, ուղղակի հրապարակվել է երեկ, այստեղ պետք չէ ինչ-որ բաներ փնտրել։ Ովքեր հետևել են մեր նախընտրական քարոզարշավին, բոլոր հանդիպումների ժամանակ ասել եմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, ես չեմ լինի։ Այս հանգամանքը կապված է եղել այն պատճառով, որ խորհրդարանական գործունեության մեջ սերնդափոխությունը պետք է միշտ լինի»,- նշեց Ղուլյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031