
Փրկարարները շանը դուրս են բերել դիտահորից

Մայիսի 13-ին, ժամը 07։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/32 տան մոտակայքում շունն ընկել է դիտահորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շանը դուրս են բերել դիտահորից։