Իշխանությունները մոլորեցնում են՝ ինչպես լրագրողներին, այնպես էլ ամբողջ հանրությանը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ  անդրադարձավ այն խոսակցություններին, որ իրենց անընդհատ կապում են նախկին իշխանությունների, մասնավորապես՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

«Դուք բազմիցս ապացույցներ եք ուզել իշխանության ներկայացուցիչներից, թե ինչ կապ ունեմ ես նախկինների հետ: Կրկնում եմ, որ ԼՀԿ-ն որևէ կապ չունի ո՛չ Միքայել Մինասյանի, ո՛չ նախկիններից ցանկացածի հետ: Այսուհետ երբևէ ԼՀԿ-ի որևէ ներկայացուցիչ նախկինների հետ կապերի վերաբերյալ որևէ հարցի չի պատասխանի: Այս օրերին մենք սպասել ենք, որպեսզի իշխանությունները հրապարակեն իրենց ասածների հետ փաստեր, բայց չհրապարակեցին»,- շեշտեց նա:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանությունները մոլորեցնում են՝ ինչպես լրագրողներին, այնպես էլ ամբողջ հանրությանը՝ հայտարարելով, որ ԼՀԿ-ն պայքարում է ապօրինի գույքի բռնագանձման դեմ:

«Այդ օրենքը երբ բերել են խորհրդարան, ԼՀԿ-ն ողջունել է և կողմ քվեարկել՝ ասելով, որ ունեն առաջարկներ, որպեսզի օրենքը լավը դառնա, բայց չպետք է դառնա ներդրումների համար խոչընդոտ: Արել են շուրջ 30  առաջարկ, որոնցից միայն երկուսն է ընդունվել՝ մենք էլ ձեռնպահ ենք քվեարկել օրենքի նախագծին»,- ընդգծեց Մարուքյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս