«Իմ քայլը» մերժեց վարչապետի առաջարկը. գնալու եմ մինչև վերջ, Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամ չվճարված միլիարդների պատմություն չի անհետանալու». Ուրիխանյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը մերժեց վարչապետի առաջարկը։ Սա առնվազն տարօրինակ եմ համարում։ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամ չվճարված միլիարդների պատմությունն արդեն բոլորը գիտեն, բոլորը նաև լսեցին վերջին անգամ իմ հարցին Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու և խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։
Եվ ահա իմ կողմից այդ առաջարկն ընդունելու և ԱԺ բոլոր խմբակցություններին դիմելու (քանի որ օրենքը պահանջում է առնվազն 33 պատգամավոր) ու գործընթացը սկսելու արդյունքում ստացա հենց այս պատասխանը «Իմ քայլ»-ից։ Սա արդեն համարում եմ քաղաքական հարված՝ խնդրով հետաքրքրված հասարակության, զինծառայողների, իմ և հենց իրենց ղեկավար Փաշինյանի նկատմամբ։
Նորից հայտարարում եմ՝ խնդիրը չի անհետանալու, մինչև ամենը չբացահայտվի։ Գնում եմ մինչև վե՛րջ։ Նշեմ, որ ընդդիմադիր խմբակցություններից պատասխան դեռ չկա։
Հարցի ծագումը՝ տեսանյութում»:
"Իմ քայլը" խմբակցությունը մերժեց վարչապետի առաջարկը։ Սա առնվազն տարօրինակ եմ համարում։ Զինծառայողների սոցապահովության…
Gepostet von Tigran Urikhanyan am Mittwoch, 13. Mai 2020