«Պարոն նախագահը գտնվում է հիվանդասենյակում, իրեն լավ է զգում». «Իզմիրլյան» բ/կ տնօրեն
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատությունն անցել է հաջող, պարոն նախագահն իրեն լավ է զգում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Հիշեցնենք, մայիսի 12-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում։
«Երեկ հերթական վիրահատությունը կատարվեց. այնպես է, որ գուցե ըստ անհրաժեշտության՝ մի քանի վիրահատություններ ևս կատարվեն:
Միջին ծավալի վիրահատություն է եղել և անցել է շատ հաջող. պարոն նախագահը գտնվում է հիվանդասենյակում, իրեն լավ է զգում, վերականգնողական գործընթացը շարունակվում է»,- նշեց Ա. Չարչյանը:
Հարցին՝ ե՞րբ են նախատեսվում հաջորդ վիրահատությունները, պատասխանեց. «Հաջորդն ըստ անհրաժեշտության՝ գուցե այնպես լինի, որ մի քանի ամիս հետո ինչ-որ փոքր բան լինի անելու, հնարավոր է՝ պետք չլինի. Դա հիմա ասել չեմ կարող»: