![](/banners/BeFunky-design.jpg)
Բաց նամակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/96379594_690091671786735_8896216075746672640_n.jpg)
Հարգելի՛ պարոն նախարար, բոլորս քաջատեղյակ ենք, որ կառավարությունը ապրիլի 23-ի նիստի ժամանակ ուսանողների ուսման վարձի հետ կապված որոշում ընդունեց, որը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումն է: Նախաձեռնությունը, իհարկե, ողջունելի է, և այսօր՝ այս դժվարին պահին, ուսանողն իրոք ունի պետության աջակցության կարիքը:
Սակայն գիտենք նաև, որ աջակցության ծրագրից կարող են օգտվել բացառապես Հայաստանի պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողները, իսկ ոչ պետական բուհերի ուսանողները մնացել են անտեսված, նրանց խնդիրները՝ չբարձրաձայնված:
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն ոչ պետական տարբեր բուհերի ուսանողների անունից կոչ է անում վերջիններիս ևս ներառել ծրագրի շահառուների ցուցակում, քանզի կարծում ենք, որ համավարակի հետևանքով առաջացած դժվարություններն ու խնդիրները բոլորինն են, և առաջարկվող լուծումը պետք է հավասարապես տարածվի ՀՀ բոլոր ուսանողների վրա:
Հարգանքով և մտահոգությամբ՝ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ