Բաժիններ՝

Հայաստանում արտակարգ դրության ժամկետն, ամենայն հավանականությամբ, մեկ ամսով կերկարաձգվի

Պարետատունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հիմա քննարկվում է երկարաձգելու հնարավորությունը, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հայտարարման, չեն վերացել», – ասաց Վահան Հունանյանը։

Նա նշեց, թե այս պահին կոնկրետ ժամկետներ չկան՝ որքանով կերկարաձգվի արտակարգ դրությունը։

«Ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ևս մեկ ամսով», – ասաց Տիգրան Ավինյանի խոսնակը։

Հարցին՝ ոլորտները, որոնք այս օրերին սկսկել են կրկին աշխատել, նորից կփակվե՞ն, ի՞նչ որոշում կա այդ մասով, Վահան Հունանյանը նշեց, թե ցանկացած խստացում և մեղմացում հիմնվում է որոշակի զարգացումների ու վերլուծությունների վրա։

«Եթե տեսնում ենք, որ որևէ ոլորտում խնդիր կա ու անհրաժեշտություն կա խստացման, որոշումը կայացվում է, եթե ոչ՝ մեղմացվում է։ Այս պահի դրությամբ՝ նման ոլորտ չկա, եթե անհրաժեշտություն լինի, մենք որոշում կկայացնենք ու կտեղեկացնենք», – հավելեց Վահան Հունանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031