
Երևանի հեռուստաաշտարակից դեպի Սարի-թաղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար

Մայիսի 12-ին, ժամը 08։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի հեռուստաաշտարակից դեպի Սարի-թաղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ներսես Ց․, ծնված 1954 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Նվեր Ա․, ծնված 1991 թ.), ինչի հետևանքով Նվեր Ա․-ն ստացել է մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել է։
Փրկարարները իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: