«Մարդիկ մահանում են ամբողջ աշխարհում: Միգուցե այդ հարցը տաք Չինաստանին». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ դադարից հետո Սպիտակ տանը կայացած առաջին ճեպազրույցը լքել է լրագրողների հետ վեճի պատճառով:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ CBS հեռուստաընկերության լրագրողը հարց է ուղղել նախագահին այն մասին, թե ինչու է նա մշտապես շեշտադրում կատարում ամենաշատ թեստավորում կատարելու հետ կապված ԱՄՆ-ի ու մյուս երկրերի մրցակցության վրա, փոխարենը թող ուշադրություն դարձներ երկրի ներքին հարցերի վրա, երբ մարդիկ շարունակում են մահանալ:
«Մարդիկ մահանում են ամբողջ աշխարհում: Միգուցե այդ հարցը տաք Չինաստանին: Ինձ մի հարցրեք, հարցրեք Չինաստանին»,- ասել է Թրամփը: Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու է հենց իրեն դա ասում, նախագահ Թրամփը խիստ տոնով նշել է, որ դա ասում է ոչ թե կոնկրետ իրեն, այլ բոլոր նրանց, ովքեր գարշելի հարցեր են հնչեցնում: Թրամփի պատասխանը զայրացրել է լրագրողին, ով ասիական ծագում ունի: Թրամփն ընդհատել է լրագրողին և հարցի հնարավորությունը փոխանցել CNN-ի թղթակցին: Վերջինս լռել է՝ թույլ տալու, որ CBS հեռուստաընկերության ներկայացուցիչ գործընկերն ավարտի իր խոսքը: Դրանից հետ, երբ արդեն CNN-ի թղթակիցն է փորձել հարց հնչեցնել, Թրամփը ընդհատել է նրան և ասել, որ ադեն հնարավորություն տվել էր, իսկ նա չօգտվեց դրանից: Մի քանի ռեպլիկներից հետո նախագահը լքել է ճեպազրույցների սրահը: