Բաժիններ՝

Պետերբուրգի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել

Սանկտ Պետերբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ «Սուրբ Գեորգի» բուժահաստատությունում բուժվում են կորոնավիրուսով վարակված անձինք:

Հիվանդանոցից տարհանել են 150 հոգու, կրակը հնարավոր է եղել տեղայնացնել 10 քմ տարածքում: Նախնական վարկածով նշվում է, որ պատճառը կարող էր լինել էլեկտրալարերի անսարքությունը:

Ապրիլի վերջին առողջապահության հարցերով քաղաքային կոմիտեն հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգի բուժհաստատություններում, որոնցից է «Սուրբ Գեորգի»-ն, առանձնացվել են 5 հազար 483 մահճակալներ կորոնավիրուսով վարակվածների համար:

Մայիսի 9-ին հրդեհ էր բռնկվել նաև Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նույնպես բուժվում էին կորոնավիրուսով հիվանդներ: Հրդեհի հետևնաքով մեկ պացիենտ մահացել է: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս