
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10.899-ով

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 899 նոր դեպք:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նոր դեպքեր գրանցվել են երկրի 83 ռեգիոնում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Մոսկվայում՝ 5 հազար 392, մերձմոսկովյան շրջաններում՝ 1063: Նշվում է, որ 4 հազար 704 պացիենտի մոտ չեն եղել ախտանշաններ: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի հետևանքով մահացության 107 դեպք: