Բաժիններ՝

Հարություն Մարությանին և Հրանուշ Խառատյանին հրավիրում եմ մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի, որտեղ պատրաստ կլինեմ պատասխանելու ցանկացած հարցի. Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքացիներին ու Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու անհրաժեշտությունից ելնելով,

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանին մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի, որտեղ պատրաստ կլինեմ պատասխանելու իրենց կողմից հնչեցվելիք ցանկացած հարցի՝ ակնկալելով, որ հստակ պատասխաններ կտրվեն նաև իմ հարցադրումներին:

Կարծում եմ, որ սա ամենազնիվ ձևն է, առանց սպառնալիքների լեզվի ու փոխադարձ վիրավորանքների հանրության առջև բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնել այն հարցերի շուրջ, որոնք ուղղակի առնչվում են հայության համար կարևոր այս հաստատության անվտանգությանն ու հեղինակությանը:

Ես պատրաստ եմ նման հանդիպմանը ցանկացած օր, ցանկացած ժամի ու ցանկացած վայրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս