ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ «1992. Շուշիի ազատագրում: 2020. Արցախյան խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությանը, պատմական Շուշիի ազատագրմանը՝ նշեց. «Կատարվեց իսկապես անասելի սխրագործություն այդ օպերացիայի միջոցով»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ թոռնիկի հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և հայրենիքի նվիրյալ բոլոր հայորդիների հիշատակին:
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 5-ին Վայոց ձորի մարզի 45-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ ու փամփուշտներ, որոնք ձեռք էր բերել տարիներ առաջ։
Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդները, հայրապետական պատվիրակները ու առաջնորդական տեղապահները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, առցանց խորհրդակցություն են անցկացրել, քննարկել թեմերի և եվրոպահայ համայնքների առաջ ծառացած մարտահրավերները՝ մանավանդ նոր համավարակի առկայության դժվարին պայմաններում, ազգային-եկեղեցական համընդհանուր կարևորության հարցեր:
Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եվ խաղաղության, Շուշիի ազատագրության եվ Պաշտպանության բանակի օրվա առիթով։
Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը:
Հարցին՝ Ադրբեջան-Իրան հարաբերությունների լարվածությունն ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ հայ-իրանական հարաբերությունները չպետք է կապել Ադրբեջանի հետ, քանի որ Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը՝ մշակութային, տնտեսական, քաղաքական, իրացնելու պարագայում որևէ խնդիր չի կարող լինել ադրբեջանական կողմից:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը, Բուխարեստի Սուրբ․շ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում, հանդիսապետությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի մայիսի 9-ին տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ Հայաստանի և Արցախի հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար:
Կորոնավիրուսային համավարակը խաթարեց ամբողջ աշխարհի հայության ավանդական ծրագրերը՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ապրիլի 24-ին։ Այնուամենայնիվ, հայերը շատ արագ հայտնաբերեցին Ցեղասպանության ոգեկոչման նոր եղանակներ՝ փոխելով փողոցային բողոքներն ու մեծ հավաքներն առցանց երթերով և համացանցային ծրագրերով։ Ապագայում, երբ այս համավարակն ավարտվի, հայերը կարող են ի լրումն Ապրիլի 24-ի հանրային միջոցառումների օգտագործել որոշ համացանցային և տեսանյութային նոր մեթոդներ։
Կիսապաշտպան Իվան Ռակիտիչի և «Բարսելոնայի» միջև հարաբերությունները թեժանում են: Marca-ի փոխանցմամբ ՝ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել 32-ամյա խորվաթին, բայց Ռակիտիչը մտադիր է ամբողջությամբ ավարտել իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, որը լրանում է 2021 թվականի ամռանը:
Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին ասել է, թե ինչ պայմաններում նա կընդուներ հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխությունն այլ ակումբ:
սրտանց շնորհավորում եմ մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Այս տարի ամբողջ խաղաղասեր մարդկությունը տոնում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակը, որը մեծագույն իրադարձություն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ հայ ժողովրդի համար:
Մեկ այլ շենքում «դատվում» էր երկրի քաղաքական միտքը։ Հեղափոխականը խփում էր կիսահեղափոխականին։ Բոլորի աչքի առաջ հեղափոխականը սադրեց ու հարձակվեց։ Տեսան բոլորը, այդ թվում՝ հեղափոխական 88-ը։
Երկու տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Այսօր արձանագրում ենք, որ երկիրը մոտենում է անկառավարելիության սահմանագծին։ Սա փուլ է, որը բոլոր գիտակից անհատներից և շրջանակներից պահանջում է առավելագույն զգոնություն։ Սա ուժայիններից պահանջում է առավելագույն զսպվածություն և օրինապաշտություն, սա իշխանության մեջ գտնվող գիտակից գործիչներից պահանջում է անհատական որոշումներ։ Բոլորիցս պահանջվում է մեծ պատասխանատվություն՝ հնարավորինս հարթ դուրս գալու այս վիճակից և ունակ իշխանություն ձևավորելու համար։
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներս հարցնում են, թե ինչո՞ւ ԼՀԿ պատգամավորները ծաղիկ չեն խոնարհել Անմար կրակի մոտ:
Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը հայտնել է, որ գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում» քասթինգի գրասենյակ, կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս:
Մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց:
«Այսօր առավոտյան գնացի դեպքի վայր, որ հանդիպեմ Քոքոբելյանների հետ, հասկանամ՝ ինչ է տեղի ունեցել, բայց այնքան մարդ էին հավաքվել, որ չկարողացա որևէ մեկի հետ խոսել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, ուսումնասիրում են միջադեպը: Սա առաջին դեպքն է, որ գյուղում նման բան է տեղի ունենում: Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Քոքոբելյան Վաչիկի ձեռքին են դանակով հարվածել, նրանց դեռ չեմ հանդիպել»,- տեղեկացրեց համայնքապետը:
Մայիսի 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ՀՀ երկրորդ նախագահի դատավարության օրը երկար ձգձումներից հետո մայիսի 8-ին նշանակելու հարցում որևէ ենթատեքստ չի տեսնում և նման քննարկումները համարում է զավեշտի ժանրից:
Հարատևում ու փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան:
Ստեփանակերտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի հանրապետական գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սիլիվրի քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու դեպք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Մայիսի 9֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Մինսկում մայիսի 9-ին անց է կացվել Հաղթանակի շքերթը:
Այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 75-ամյակը: Այս օրն ագրեսորին ջախջախող եւ աշխարհը ֆաշիզմի ու այլատյացության վտանգից ազատող միլիոնավոր զինվորների արիության եւ խիզախության խորհրդանիշն է, և այս նշանակալի իրադարձության կարևորությունն ու արժեքը չի կարող խամրել աշխարհը ցնցած համավարակի ընթացքում:
Թուրքական հայտնի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսային խուճապ է առաջացել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: