
Թուրքիայի Սիլիվրի քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուս է գրանցվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի հանրապետական գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սիլիվրի քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու դեպք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սկզբում 2 կալանավորի մոտ թեստով հաստատվել է կորոնավիրուս։ Այնուհետև կալանավորների շրջանում իրականացված զանգվածային թեստավորման արդյունքում պարզվել է, որ 42 կալանավորի մոտ առկա է կորոնավիրուս։
Ըստ դատախազության տարածած հայտարարության՝ կորոնավիրուսով հիվանդ կալանավորների առողջական վիճակը բավարար է, և նրանց ընտանիքները տեղեկացված են այդ մասին։