
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ թոռնիկի հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և հայրենիքի նվիրյալ բոլոր հայորդիների հիշատակին:
Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի՝ ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի շիրիմին և գլուխ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում նահատակվածների անմահ հիշատակին: