
«Էտ «паразит»-ներին մի բան կասեմ, ես 24 ժամ հասանելի եմ, բան ունեք ասելու «мелкие пакости» անելու փոխարեն, էնքան տղա եղեք, եկեք դիմացս կանգնեք». Անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում» քասթինգի գրասենյակ

Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը հայտնել է, որ գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում» քասթինգի գրասենյակ, կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս:
«Իդիվիդումի» գրասենյակը գտնվում է 4-րդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել: Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ:
Դեպքի վայրում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցները:
Էտ «паразит»-ներին մի բան կասեմ, ես 24 ժամ հասանելի եմ, բան ունեք ասելու «мелкие пакости» անելու փոխարեն, էնքան տղա եղեք, եկեք դիմացս կանգնեք»,-գրել է նա:
Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ, կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը…
Gepostet von Ashot Sargsyan am Samstag, 9. Mai 2020