«Բարսան» ցանկանում է, որ Ռակիտիչը հեռանա ամռանը
Կիսապաշտպան Իվան Ռակիտիչի և «Բարսելոնայի» միջև հարաբերությունները թեժանում են: Marca-ի փոխանցմամբ ՝ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել 32-ամյա խորվաթին, բայց Ռակիտիչը մտադիր է ամբողջությամբ ավարտել իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, որը լրանում է 2021 թվականի ամռանը:
Նշվում է, որ Ռակիտիչը ցանկանում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը՝ որպես ազատ գործակալ:
Նրանք քննարկել են «Յուվենթուսի» կիսապաշտպան Ֆեդերիկա Բեռնարդեսկիի հետ Ռակիտիչի փոխանակման տարբերակը, բայց խորվաթը մտադիր չէ տեղափոխվել իտալական ակումբ:
Վերջին օրերին «Բարսելոնան» վերականգնեց կապերը «Յուվենթուսի» և «Ինտերի» հետ ՝ առաջարկելով նրանց Ռակիտիչին: Ակումբը հույս ունի, որ կկարողանա խորվաթին ընդգրկել Լաուտարո Մարտինեսի համար նախատեսված գործարքում:
Ռակիտիչի համար նախընտրելի տարբերակներն «Ատլետիկո» կամ «Սևիլիա» տեղափոխվելն է, քանի որ Իսպանիայում նրա համար շատ հարմարավետ է: Այնուամենայնիվ, այս ակումբները պատրաստ չեն վճարել այն գումարը, որը «Բարսան» պահանջում է խորվաթի համար:
Այժմ կատալոնացիների խնդիրն է՝ համոզել Ռակիտիչին հեռանալ ակումբից՝ նրան տեղեկացնելով, որ հաջորդ մրցաշրջանում նա քիչ խաղային ժամանակ կստանա:
Նախկինում հաղորդվում էր Ռակիտիչի նկատմամբ՝ «Տոտենհեմից», «Ատլետիկոյից» և «Սևիլիայից», հետաքրքրության մասին: Հայտնի է դարձել նաև, որ «Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպանին բաց թողնել 20 միլիոն եվրոյով։
Ռակիտիչը մեկնաբանել է ակումբից իր հավանական հեռանալու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև այն փաստը, որ կարող է դառնալ Լաուտարո Մարտինեսի («Ինտեր») կամ Նեյմարի (ՊՍԺ) գործարքների մաս։
«Ես կարտոֆիլի տոպրակ չեմ: Ես կորոշեմ իմ ապագան:
Ես ուզում եմ լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ եմ, որտեղ ես սիրված և հարգված եմ: Ես կխաղամ այնտեղ, երբ կորոշեմ»,- ասել է խորվաթ ֆոտբոլիստը։
Սիրարփի Աղաբաբյան