Նիկոլ Փաշինյանը 12 ժամում երկու անգամ պաշտոնանկ արեց Արգիշտի Քյարամյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:

Սակայն մոտ 12 ժամ անց ՀՀ վարչապետը որոշում է Քյարամյանին ազատել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որից հետո՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, նախագահ Արմեն Սարգսյանն անմիջապես հրամանագիր է ստորագրում, ըստ որի՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Factor.am-ի հետ զրույցում ՔԿ նախագահի տեղակալ նշանակվելուց հետո Քյարամյանն ասել էր, թե «բացարձակ տեղեկություն չունի ՔԿ-ում ինչ ոլորտներ է համակարգելու»:

Թե որքանո՞վ է նա պատկերացնում իր աշխատանքն ԱԱԾ-ում, ցույց կտա ժամանակը, գուցե` առաջիկա ժամերը:

Տեսանյութեր

Լրահոս