Բաժիններ՝

Ալեն Սիմոնյանն առաջարկում է օտարերկրացի պրոֆեսիոնալ մարզիկներին աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք տալ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում անելու մասին նախագիծ, որով առաջարկվում է աշխատանքային պայմանագրեր կնքելու հնարավորություն տալ այն օտարերկրացի մարզիկներին, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ և միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր:

Ըստ նախագծի հեղինակի՝ այս լրացումը հնարավորություն կտա՝ օրինակ, ֆուտբոլային ակումբներին այն ժամանակահատվածում, երբ նախատեսված է տրանսֆերային պատուհան, պայմանագրեր կնքել լեգիոներների հետ և նրանց հավաքագրել հայկական ֆուտբոլում խաղալու համար:

Նախագիծը ներկայացնելիս պատգամավորը նշեց, որ քննարկումների ընթացքում առաջարկվել է, որ այս լրացումը տարածվի նաև բոլոր մարզաձևերի վրա. առաջարկն ընդունվել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս