Բաժիններ՝

Վարդենիսի հիվանդանոցի և պոլիկլինիկայի ինքնամեկուսացված աշխատակիցների թեստերը բացասական են եղել

Վարդենիսի հիվանդանոցի 76 և պոլիկիլինիկայի 64 աշխատակիցների ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետը լրացել է մայիսի 2-ին․ նրանց շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերը բացասական են եղել։ Այս Ամասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղերքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։

Բուժհաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։

Առողջ եղե՛ք»,- գրել է մարզպետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031