Բաժիններ՝

Նախադպրոցական կրթության մասին այս օրենքը հեղափոխական է. Արայիկ Հարությունյան

Ազգային ժողովի մայիսի 5-ի նիստում քննարկվում է Կառավարության  ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին  նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այս նախագիծը որակեց ոլորտի համար հեղափոխական, որը բավականին լուրջ փոփոխություններ է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում:

Օրինագծով սահմանվում են նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ապահովվում է բոլորի համար հավասար նախադպրոցական կրթության իրավունքի  իրացումը,  կարգավորվում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, նախադպրոցական կրթության հասանելիությունը և մատչելիությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031