Բաժիններ՝

Ոստիկանությունն ապրիլին 44 միլիոն դրամի գնում է կատարել՝ մեկ անձից գնման ընթացակարգով

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ոստիկանության զորքերի կարիքների համար 2020 թվականի ապրիլ 4-ին մեկ անձից գնման ընթացակարգով սննդամթերքի մատակարարման պայմանագրեր է կնքել երկու տարբեր ընկերությունների հետ. Այսինքն՝ մատակարարման մրցույթներ չեն անցկացվել:

Եվ այսպես, պայմանագրերից առաջինը կնքված է Բայազետ-1 ՍՊԸ-ի հետ. պայմանագրի գինը կազմում է 18 միլիոն 700 հազար դրամ:

Երկրորդ պայմանագիրը կնքվել է Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ ՍՊԸ-ի հետ. արժեքն է 25 միլիոն 840 հազար դրամ:

Նշենք, որ մեկ անձից իրականացված երկու գնման դեպքում ՀՀ ոստիկանությունը հղում է կատարել Գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:  Ըստ օրենքի նշված կետերի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից,

1/ եթե գնման ենթակա ապրանքը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ:

2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս