«Պատասխանիր, ինչո՞ւ ես երկու տարի շարունակ լռում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին և ինչու՞ ես ակտիվորեն աջակցում ազատագրված տարածքներում ադրբեջանցիների վերադարձի ծրագրին». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կոնսենսուս մինուս ապազգայինը այլևս հրամայական է:

Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրի անվտանգության և պետականության հիմքերը խարխլվեն:
ադրբեջանի ռազմական գերատեսչության պատասխանատուն բացահայտ հայտարարում է իրենց իբրև տարածքային ամբողջականության վերականգնման մասին և այս ագրեսորի նկրտումները, ոչ այլ ինչ են, քան պատերազմ սանձազերծելու նախերգանք: Եվ այս իրավիճակում «ազատագրված հողերը անպետք տարածքներ» թեզի հեղինակ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին պատրաստում է խաղաղության:
Ընդդեմ ագրեսորի խաղաղությու՞ն, հետաքրքիր է ո՞ր խմբակներում այս տեխնոլոգիան սերտեցին այս իշխանազավթները:

Տևական ժամանակ է արդեն, Նիկոլ, համառաբար լռում ես Լավրովի հայտարարության մասին: Բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի գաղտնիությու՞նն ես միգուցե ուզում վահան դարձնել, դրանով պատճառաբանել քո դավադիր լռությունը:

Մեկը մյուսի հետ կապ չունի, չփորձես քո հարազատ մեթոդներով ապակողմնորոշել ժողովրդին:
Հստակ հայտարարիր, թե արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում, փաթեթային թե՞ փուլային տարբերակին ես կողմնակից:

Պատասխանիր, ինչու՞ ես երկու տարի շարունակ լռում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին և ինչու՞ ես ակտիվորեն աջակցում ազատագրված տարածքներում ադրբեջանցիների վերադարձի ծրագրին:
Սրանք հստակ, մանիպուլիացիաների տեղ չունեցող հարցեր են: Սրանք այն հարցերն են, որոնք մեր պետականության և ազգի համար ճակատագրական նշանակություն ունեն:

Այս հարցերը ճակատագրական են դառնալու այս ապազգային իշխանության համար, այնպես ինչպես 98-ին Լևոն Տեր-Պետրոսյանի համար:

Իսկ ի՞նչ է կատարվում այս պահին. այս կաևորագույն հարցերի մասին լռելով, իշխանազավթները փոխարենը այլ տակտիկայով են առաջնորդվում.

Վաղվանից արտակարգ դրության ռեժիմը մեծավմասամբ մեղմվում է, այսինքն՝ արտակարգ դրությունը այլևս ֆիկցիա է լինելու, զուտ իշխանության քաղաքական նպատակների գործիք: Բայց մատուցում են, տնտեսությունը կոլապսի չհասցնելու պատճառաբանությամբ: Փաստացի՝ հազարավոր կյանքեր են վտանգում: Պարզ է, որ եթե սահմանափակումները հանվեն, իսկապես վարակը կայծակնային տեմպերով և ծավալներով է տարածվելու: Սա շատ լավ գիտեն, գիտեն նաև, որ կարճ ժամանակ անց, կոլապսի է ենթարկվելու և առողջապահական համակարգը, և հասարակական կյանքի բոլոր ոլորտները, և առհասարակ՝ երկիրը:

Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդի մի զգալի հատվածի համար, աննկատ քայլերով՝ երկիրը դեպի քաոսի տանելու ճանապարհ: Քաոս, որը թույլ կտա այս իշխանությանը նախ՝ ամբողջ պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա և երկրորդ՝ այդ քաոսը օգտագործել ապազգային նպատակների համար, որովհետև նման իրավիճակներում հասարակության զգոնությունը բավականին թույլ է լինում:
Սա այսօրն է, իսկ վաղը՝ մեծ հաշվով, լավ է լինելու, որովհետև մենք պայքարել և պայքարելու ենք, որ երկիրը դուրս բերվի այս ցնցումային և վտանգավոր վիճակից»:

Կոնսենսուս մինուս ապազգայինը այլևս հրամայական է:Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրի անվտանգության և պետականության…

Gepostet von Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan am Sonntag, 3. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս