«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը` Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ

Երեկ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես համապետական ընտրությունների առաջին փուլում, այնպես էլ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը և «Իրավական կրթություն» կազմակերպությունը իրականացրել են ակտիվ դիտորդական առաքելություն Արցախի Հանրապետության շուրջ 100 տեղամասերում։ Պետք է արձանագրել, որ ապրիլի 14-ին տեղի ունեցած ընտրական գործընթացներն եղել են հարթ, խաղաղ, կազմակերպված՝ առանց կուտակումների:

 Չնայած գրանցված որոշակի խախտումներին` ընտրությունների երկորդ փուլը աչքի ընկավ նրանով, որ այն գրեթե զերծ էր այն մտահոգող խախտումներից, որոնք տեղի էին ունեցել ընտրությունների առաջին փուլում:

 Ի տարբերություն ընտրությաՆ առաջին փուլի` երկրորդ փուլում ընտրողների մասնակցության ցուցանիշը ավելի ցածր էր` պայմանավորված արտակարգ իրավիճակով, արդեն իսկ կայացած խորհրդարանական ընտրություններով և երկրորդ փուլում միայն երկու թեկնածու լինելու հանգամանքով:

 Բոլոր ընտրատեղամասերում պահպանված էին հիգիենայի կանոնները, քվեարկողներին տրամադրվել են անհատական գրիչներ, դիմակներ և ձեռնոցներ:

Ընտրությունների երկրոդ փուլը ցույց տվեց, որ նույնիսկ մարտահրավերների, երկրում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունը կազմակերպված էր, համապատասխանում էր թափանցիկության, ժողովրդավարության չափանիշներին: Արցախցին կարողացավ իր քվեն տեղ հասցնել։

Կարեւոր է հասկանալ, որ բոլոր նրանք, ովքեր կոնկրետ նպատակից ելնելով, փորձում էին ստվերել տեղի ունեցող գործընթացների լեգիմիտիմությունը, ոչ միայն ջուր են լցնում հայատյաց շրջանակաների ջրաղացին, այլեւ ուղղակիորեն վնասում են Արցախի սուբյեկտայնությունը։

Տեսանյութեր

Լրահոս