«Տուր դը Ֆրանս»-ը հետաձգվել է
Հեծանվասպորտի հեղինակավոր «Տուր դը Ֆրանս» (Tour de France)-ը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Տուր դը Ֆրանս»-ն այս տարի կանցկացվի օգոստոսի 29-ին մինչև սեպտեմբերի 20-ը: Ի սկզբանե այն պլանավորվում էր անցկացնել հունիսի 27-ից հուլիսի 19-ը: