Բաժիններ՝

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացածների ինքնությունը հայտնի է

Ապրիլի 23-ին, ժամը 18:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2171» (վարորդ՝ Արտակ Բ., ծնված 1992 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշների (վարորդ՝ Ալեքսեյ Գ., ծնված 1939 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը (մոտ 4 մ): Վարորդները տեղում մահացել են:

Փրկարարները վարորդների դիերը դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապ­­օգնության մեքենաներին, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորակից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս