Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդից երախտիքի խոսք հղեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքից երախտիքի խոսք հղեց այն պետություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ տիկին Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում իր ուղերձում ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ: