Կարգավորման ձևաչափի վերաբերյալ Սերգեյ Լավրովի նշած թեզում չկա և չի եղել որևէ սենսացիա, քանի որ հենց այդ տարբերակն է քննարկվել բանակցային քառորդ դարի ընթացքում, խոսքը մշտապես եղել է դեպի նպատակը շարժվելու «փուլային» եղանակի մասին։
1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների շարքում էին նաև հայ մարզաշխարհի ներկայացուցիչները:
«Չեմ կարծում, որ եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսությունը վնաս կրած լինի, միգուցե միջին գոտիներում, որտեղ ծառերը նոր են ծաղկում, ձյունը վնասի, բայց մեծ վնասներ դժվար հասցնի։ Եթե անձրևները երկարեն, միգուցե գարնանացանին մի քիչ վնասեն, բայց կարծես թե 1-2 օրից կտրվում է անձրևը։ Արդեն ցանած սերմերը միգուցե գերխոնավությունից վնասվեն, բայց դա կերևա, դեռ վտանգ չկա»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը։
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության Արևելյան գործընկերության երկրների, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Դիրկ Վիզեն (ՍԴԿ) վերհիշում է Ծիծեռնակաբերդ իր այցը և հույս հայտնում, որ դա գուցե օգնի հիշողությունը վառ պահելուն:
Իսպանաբնակ ջութակահար Արա Մալիքյանը, հարգելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, ներկայացրել է Կոմիտասի «Քելե-քելե» ստեղծագործությունը:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ս.թ. ապրիլի 24-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը ծաղկեպսակ տեղադրեց Վարշավայի Հայկական պուրակում գտնվող խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով սրբադասված անմեղ զոհերի հիշատակին:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը ապրիլի 24-ին ծաղկեպսակներ զետեղեց Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի և Սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցու բակում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
«Ռեալը», հնարավոր է, շուտով վերսկսի մարզումները: Marca-ի փոխանցմամբ, «Ռեալը» նախատեսում է վերսկսել ամբողջական մարզումները մայիսի 4-ին: Դրանք կանցկացվեն «Վալդեբեբաս» ակումբի բազայում:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն ապրիլի 24-ին ֆլեշմոբ են սկսել և տեսաուղերձ են ձայնագրել ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան ր էջում գրում է. «Ամեն տարի այս օրերին առաջին զգացողությունս ցավն է։ Ծիծեռնակաբերդում 1,5 մլն-ը նորից դառնում է կոնկրետ՝ հայ առ հայ, տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի՝ կորուսյալ հայրենիք։ Այդ կորուստը մտնում է ոսկորներիդ մեջ ու հոգիդ մաշելով, ցավեցնում։ Խուլ, համր ու չհեռացող ցավ է, որ սերունդների արյան հիշողության մեջ է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ՝ նշելով, որ միանում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչմանը:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ըստ էության, սկսվել է հենց Ցեղասպանությունից անմիջապես հետո:
Տարբեր տարածաշրջանների համար այս տեղումները, բնական է, տարբեր ազդեցություն կունենան։ Բարձր գոտիներում տեղումները նորմալ են, լավ են՝ ջրի պաշարների, բուսական ծածկի, խոտաբույսերի աճի համար, հողում խոնավության կուտակման համար։ Այն գոտիներում, որտեղ հասցրել են կատարել գարնանացանի աշխատանքները, հիմնականում՝ գարնանացան գարի կամ բազմամյա խոստաբույսեր, արտակարգ ազդեցություն կունենա՝ բավականին լավ, խոնավ պայմաններ, նորմալ կսկսի ծլել։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայկ Մելիքյանի կենդանի կատարումների ներքո։
Ատլետիկայի Եվրոպայի առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ում մասին երբեք չպետք է մոռանալ։
Ապրիլի 24-ին, ժամը 08:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Սարավան-Զանգեր» հատվածում մոտ 2 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ճամփեզրյա փոսում:
Այժմ վերջապես հայ ժողովուրդը՝ որպես ազգ, հասարակություն, հասկացավ, որ ճանաչումը կարևոր է, բայց այն ինքնին նաև իր մեջ վտանգ է պարունակում, քանի որ, երբ մի բանի համար շատ են պայքարում, ինչ-որ իմաստով սկսում են կասկածել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:
ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր, Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ևս մեկ անգամ հիշում ոճրագործոթյունն ու պահանջում, որ 1915-ին կատարվածը երբեք չմոռացվի և չկրկնվի:
Այսօր նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն։
Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը:
«Արմենիա» ավիաընկերության հատուկ չարտերային Երևան-Էրբիլ չվերթով Էրբիլ են ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։
Պորտուգալիայի խորհրդարարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի քվեարկությունը նախաձեռնող, խորհրդարանի (2015-19թթ․) անդամ Ռուբինա Բերարդոն վերահաստատում է՝ կարևոր է իրականացնել հիշողության քաղաքականություն, ցեղասպանության հանցագործությունը չի կարող անտեսվել:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։