2020 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:15-ին, «Վարդենիսի hիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի՝ 2007թ. ծնված անչափահաս բնակիչը հայտնաբերվել է իրենց առանձնատան հարակից անասնագոմի մուտքի մոտ՝ հակի թելից կախված:
Առողջապահության նախարարությունը հրատապ է համարել Լոռու մարզի Տաշիր քաղաքում նոր բժշկական կենտրոնի կառուցումն ու դրա համար հողատարածքի հատկացումը, ուստի Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով Տաշիր քաղաքում գտնվող «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի շենքը հարակից հողակտորով անհատույց օտարեց Հայաստանի Հանրապետությանը, թեև այս շենքն ընդգրկված էր մասնավորեցման ենթակա ընկերությունների շարքում, և 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահված էին Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի խոսքով՝ մարտի 24-ից մինչև օրս մշտադիտարկում է իրականացվել պարետի ցուցումով արտակարգ դրության պայմաններում գործելու իրավունք ունեցող 257 կազմակերպությունում և դրանց մասնաճյուղերում: Պարետի ցուցումների խախտումներ է արձանագրել ԱԱՏՄ-ն, և ըստ Ավագյանի՝ դրանք վերացվել են:
Մեր գործընկերներն ԱԺ-ում պնդում էին, որ հեռախոսով տեղորոշելու մասին օրենքը միայն նրա համար է, որ հեռախոսով տեղորոշեն մարդկանց գտնվելու վայրը և շփման շրջանակը վերջին 14 օրերի ընթացքում:
Սոցիալական ցանցերում խոսակցություններ են շրջանառվում, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում դեռևս ամիսներ առաջ բարձրացվել են բժիշկների աշխատավարձերը, իսկ բուժքույրերի և անձնակազմի այլ անդամներինը` նվազել:
Գյուղացիական ոլորտում գարնանային աշխատանքների սկսվելով պայմանավորված՝ շատերին է հետաքրքրում կառավարության կողմից ոլորտին տրվող ուղղակի սուբսիդիայի՝ աջակցության հնարավորության հարցը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որն այս օրերին բազմաթիվ օպերային և բալետային ներկայացումների տեսագրություններ է առցանց ցուցադրում, ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին թատրոնի «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախաքննության փուլում գտնվող երկու գործով դատախազների նախաձեռնությամբ նախնական կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել. նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
«Պետական վերահսկողական ծառայությունը իմ հանձնարարությամբ ուսումնասիրություններ էր իրականացրել ներդրումների առաջարկներին՝ պետական մարմինների արձագանքի որակի առնչությամբ։ Ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու և մենք պետք է համոզված լինենք, որ մենք ի վիճակի ենք ընդունել, ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պետք է օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 034 հազար 163-ի:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի նախկին աշխատակիցները չգիտեն, թե այս արտակարգ իրավիճակում ինչպես գոյատևեն։
Չնայած կորոնավիրուսի տարածումը և ներթափանցումը Թուրքիա կանխարգելելու համար իրականացվող միջոցառումներին, այնուամենայնիվ համավարակը սփռվել է ողջ երկրով մեկ։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ։
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շատ բանկեր կամ այլ ֆինանսական կառույցներ այս օրերին հրաժարվում են քաղաքացիներին վարկեր տրամադրել:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը երկու ահաբեկչություն է կանխել՝ Ստավրոպոլի երկրամասի և Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում։
«Հարկային վճարումների համար օրենքով սահմանված ժամկետները փոփոխելու հարց չի քննարկվում»,- 168.am-ի հարցին, թե՝ հաշվի առնելով երկրում 10 երկարաձգված արտակարգ դրության սահմանափակումները և այն, որ առնվազն 17 օր կազմակերպությունները չեն աշխատելու, իսկ ապրիլի 20-ին հարկային, ներառյալ՝ տարեկան ֆինանսական հաշվետվություններ պետք է ներկայացնեն հարկային ծառայությանը, արդյո՞ք նախատեսվում է երկարացնել ժամկետը կամ որևէ այլ լուծում ներդնել, պատասխանեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև նախատեսվում է ստորագրել «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը 17,9 մլն եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով:
Խանութներում արդեն իսկ նկատվում է շատ ապրանքների գների կտրուկ աճ: Շատերն են ահազանգում, որ հնդկաձավարի մեկ կիլոգրամը՝ նախկին 250 դրամի փոխարեն, այսօր արժե 750-800 դրամ, իսկ ոսպի մեկ կիլոգրամը՝ նախկին 450 դրամի փոխարեն, արժե 650-700 դրամ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ:
Ազգային ժողովը մարտի 31-ի երեկոյան հրավիրված երկու արտահերթ նիստերում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով այսուհետև ֆիքսվելու են բոլորի հեռախոսազանգերի սկիզբն ու ավարտը, կարճ հաղորդագրությունների ստացման ժամանակը:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել բաց թողնել միայն սահմանային 21 անցակետ:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Իշխանությունները միշտ փոխվում են, պետությունը մնում է նույնը, և իշխանության կայացրած ցանկացած որոշման կամ նրա որևէ ներկայացուցչի անզգույշ հնչեցրած խոսքի պատասխանատուն պետությունն է: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, «տրենդը» հետհամաճարարակային նոր աշխարհի քննարկումն է։ Արդյոք մի փոքր չենք շտապում։
Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհատ ձեռնարկատեր Վարդան Միլիտոնյանի կողմից Facebook սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում հնչած պնդումներին:
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ինձ է դիմել Իսրայելի միջազգային դպրոցներից մեկում սովորող հայ աշակերտների խումբ, որը ստեղծված իրավիճակում հայտնվել է ծանր կացության մեջ։