Բաժիններ՝

Գյուղվարկերի տոկոսների սուբսիդավորումից բացի, այլ ուղղակի աջակցության եղանակ այս պահին չկա. Էկոնոմիկայի նախարար

Գյուղացիական ոլորտում գարնանային աշխատանքների  սկսվելով պայմանավորված՝ շատերին  է հետաքրքրում  կառավարության կողմից ոլորտին տրվող ուղղակի սուբսիդիայի՝ աջակցության հնարավորության հարցը:

«Գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու եղանակները մենք շարունակում ենք քննարկել: Տոկոսների սուբսիդավորումը նույնպես սուբսիդավորում է և ուղղակի սուբսիդավորում է: Այսինքն՝ այն ֆերմերային տնտեսությունները, որոնք վերցնում են առևտրային բանկերից իրենց գործունեությունը սպասարկելու համար վարկեր, նրանք սուբսիդավորվում են ուղղակիորեն այդ վարկերի տոկոսների չափով»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ այլ գործունեություն վարելու համար պետական անվերադարձ աջակցության եղանակներ այս պահին գործողության մեջ չկան, սակայն կառավարությունը դրա հնարավորությունը չի բացառում:

«Այսինքն՝ մենք հիմա դիտարկում ենք բոլոր այն գաղափարները, որոնք ձևակերպված եղել են, հնչած եղել են, և, եթե այդ գաղափարները քննարկելու արդյունքում կգանք եզրակացության, որ առանձին ոլորտներում ավելի հասցեական պետք է գտնվենք, ապա հնարավոր է՝ կայացնենք նաև այդպիսի որոշումներ: Առայժմ այդպիսի եզրահանգումների չենք եկել»,- հավելեց էկոնոմիկայի նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս