
«Ավանդները չվերադարձնելու որևէ քննարկում չի եղել: Չի կարող կառավարությունը քննարկել նման բան». Տիգրան Խաչատրյան

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շատ բանկեր կամ այլ ֆինանսական կառույցներ այս օրերին հրաժարվում են քաղաքացիներին վարկեր տրամադրել:
Այն քաղաքացիներին, որոնք բանկերում ունեն ավանդներ, այլ կերպ ասած՝ ավանդատուներին, հետաքրքրում է, թե արդյո՞ք բանկերը կարող են որոշում կայացնել և չտալ ավանդատուների տոկոսները:
Անգամ լուրեր կային, թե կառավարությունում քննարկվել է ավանդատուների տոկոսները չտալու հարցը, 168.am-ի հարցին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօրվա ասուլիսում հերքեց կարճ պատասխանով.
«Ավանդները չվերադարձնելու որևէ քննարկում չի եղել: Չի կարող կառավարությունը քննարկել նման բան»: