Բաժիններ՝

Տնտեսավարող սուբյեկտը թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհատ ձեռնարկատեր Վարդան Միլիտոնյանի կողմից Facebook սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում հնչած պնդումներին:

«Տեղեկացնում ենք, որ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 1 (Արաբկիրի) բաժնի կողմից իրականացված ռիսկերի տեսողական նույնականացումների ընթացքում Երևանի Դավթաշեն 2-րդ փողոց 37 հասցեում գործող մթերային խանութում նույնականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման ռիսկեր, այդ թվում` արտակարգ դրության ժամանակահատվածում: Ըստ այդ, 01.04.2020թ.-ին հրապարակվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների ճշտության ստուգման հանձնարարագիր: Համաձայն հանձնարարագրի իրականացված ստուգման առաջին իսկ օրը՝ 02.04.2020թ., ժամը 14:00-ի սահմաններում, առաջին գնմամբ՝ 1250 դրամ արժեքով, արձանագրվել է տնտեսավարող սուբյեկտի կողմից ՀԴՄ կիրառաման կանոնների խախտումը:

Հարկ է նշել, որ նշված ժամի դրությամբ տնտեսավարող սուբյեկտի կողմից տպագրվել էր չնչին գումարի ՀԴՄ կտրոն, որը, ըստ էության, նման խանութի համար անարժանահավատ է: Նախաձեռնված թեմատիկ հարկային ստուգմանը նախորդել են նաև վերլուծական աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ տնտեսավարող սուբյեկտի ձեռքբերումները կրկնակի գերազանցում են իրացման շրջանառությունը, ինչը նույնպես վկայում է տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացման շրջանառության թերհայտարարագրման մասին:

Տեսանյութում նշված` երեք աշխատող ունենալու վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ տնտեսավարող սուբյեկտը 02.04.2020թ. դրությամբ ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատող:

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի համաձայնությամբ պատրաստ է հրապարակել նաև հարկային գաղտնիք հանդիսացող՝ իրացման շրջանառությանը վերաբերող այլ տեղեկատվություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս