Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ընդհատել է արձակուրդը և վերադառնում է աշխատանքի. վաղվա քարոզարշավը հետաձգվում է

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ընդհատում է արձակուրդը, վաղը խորհրդակցություն կանցկացնի կորոնավիրուսի թեմայով։

«Վաղվանից ուսումնական հաստատությունները չեն գործի,կհրավիրվի խորհրդակցություն։ Կորոնավիրուսի հաստատման ևս երկու դեպք կա ՀՀ֊ում։ Վաղվա քարոզարշավը հետաձգվում է»:

Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4-ի, 88 անձ մեկուսացված է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031