
Մինչև մրցաշրջանի ավարտը Անգլիայում հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների՝ կորոնավիրուսի պատճառով

Անգլիայի բոլոր հանդիպումները կանցկացվեն փակ դռների հետևում՝ կորոնավիրուսի պատճառով:
Այս որոշումը կկայացվի այսօր առավոտյան՝ Նախարարների կաբինետի ժողովի ընթացքում, հայտնում է The Times-ը:
Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանը չի դադարեցվի, իսկ Պրեմիեր լիգայում և ցածր լիգաներում հանդիպումները կանցկացվեն դատարկ տրիբունաներում:
Հաղորդվում է, որ հանդիսականները հանդիպումների հեռարձակումները կարող են դիտել տանը, փաբերում հեռարձակում չի լինելու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը