Այդ հանդիպումը եղել է միայն արտաքին հարցերի շուրջ. ՀՅԴ ԳՄ անդամը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Մարտի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին: Հանդիպմանը ներկա էին եղել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ:

«Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են միայն Հայ Դատի և Սևրի պայմանագրի հետ կապված հարցեր:  Մեր պետության առջև կանգնած հարցերի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել, և ոչ մի ներքաղաքական հարցադրում: Այդ հանդիպումը եղել է միայն արտաքին հարցերի շուրջ: Մեր դիրքորոշումները՝ կապված երկրում տարվող ներքին քաղաքական ուղղությունների հետ,  չեն փոխվել, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտեցումները չեն փոխվել: Եթե նրանց վարած քաղաքականությունը չի փոխվել, մեր մոտեցումներն ինչո՞ւ պետք է փոխվեին»,- նշեց Արմենուհի Կյուրեղյանը:

Տեսանյութեր

Լրահոս