
«Ո՞ւր են Ամուլսարի ծրագրի ապօրինի դադարով իբր «ոգևորված» ջերմուկցիները: Ո՞ւր են տուրիզմի հաշվին իբր «ծաղկող» քաղաքի բնակիչները». «Լիդիան Արմենիա»

«Լիդիան Արմենիա» ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել.
«Ամուլսարի ճանապարհները արդեն երկու տարի ապօրինի փակ են: Այսօր Ջերմուկի հրապարակում հազիվ մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել: Իսկ ո՞ւր են Ամուլսարի ծրագրի ապօրինի դադարով իբր «ոգևորված» ջերմուկցիները: Ո՞ւր են տուրիզմի հաշվին իբր «ծաղկող» քաղաքի բնակիչները:
Ջերմուկցիներն ասում են որ, քաղաքը դատարկ է, որովհետև աշխատանք չկա, ու բնակիչները արտագաղթել են: Լավագույն հակափաստարկը երկու տարի մի քանի տասնյակ մարդու ապօրինությունը որպես «համայնքի կարծիք» ներկայացնողներին»:
Հատվածը՝ Factor TV-ի տեսանյութից:
https://www.facebook.com/lydianarmenia/videos/642673353236831/?t=0