Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջիկա օրերին հանրակցության անդամ երկրների ղեկավարների հետ հեռախոսային խորհրդաժողով կանցկացնի նոր կորոնավիրուսի շուրջ:
Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որից հետո նրա հասցեին հնչեցին բազմաթիվ քննադատություններ, օգտատերերից մեկն էլ գրել էր, թե նա իր «մանդատը պետք է վայր դնի»։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մարտի 9-ին իր խորհրդականների հետ կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի տեմպերն սկսել են դանդաղել եւ այդ միտումն անհրաժեշտ է պահպանել:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մերժեց Արմեն Թավադյանի գործով մեղադրող դատախազի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը: Դատավոր Ազարյանը կշարունակի քննել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանի՝ Թավադյանի խափանման միջոց կալանքի որոշման բողոքը:
Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք ինստիտուտներում օրերս ընդհանուր ժողովներ են հրավիրվել, որտեղ քննարկվել է ԳԱԱ կազմում մնալու, այլ ոչ թե բուհերին միանալու հարցը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կոչ է անում Իրանին մուտքի հնարավորություն տրամադրել չհայտարարված միջուկային նյութի հնարավոր պահման օբյեկտներ:
Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակը հասել է 374-ի:
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը մեծ ակնկալիքներ ունի Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից:
«Հեղափոխությունից հետո որոշակի ակնկալիք կար, որ փոխվելու է կրթության և գիտության կառավարման ոճը, լեզուն, մոտեցումները, որովհետև տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ էին կուտակվել կրթության և գիտության ոլորտում: Կար ակնկալիք, որ նախարարությունը փորձելու է երկխոսել գիտական ինստիտուտների, բուհերի և փորձագետների հետ, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մասին:
Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ մարտի 10-ին հրամանագիր կստորագրի «Թալիբան» արմատական շարժման բանտարկված կողմնակիցներին ազատ արձակելու վերաբերյալ:
Տրուբեքը քաշելու ժամանկ կողքի հողը թափվել է իրենց վրա։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց երեկ Ներքին Չարբախում տեղի ունեցած ողբերգական դեպքից մահացած 38–ամյա Գագիկ Ղ.-ի հոր ընկերը՝ Հարություն Անտոնյանը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին` ապահովել սանիտարական նորմերի եւ կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել եւս երեք մարդու մոտ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ Էրեբունի բ/կ-ում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Նորք-Մարաշ» ԲԿ բժիշկները՝ փոքրիկ Անգելինայի վիճակի մասին. ՈՒՂԻՂ
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի պատճառով առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
«Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ, այս հարցն այս պահին մեր նախարարության հետ առնչվող հարց չէ: Մենք կրկին տեսել ենք խնդիրներ և դրանք ուղարկել ենք այն քրեական գործով, որն իրականացվում է, որպեսզի ուսումնասիրեն ու տեսնեն՝ արդյո՞ք կազմակերպությունը կեղծ տվյալներ է տվել, թե՞ ոչ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է հանգուցալուծվելու Ամուլսարի հետ կապված հարցը, այն շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ։
Թենիսի միջազգային ասոցիացիաները` ATP-ն ու WTA-ը, որոշում են կայացրել հետաձգել «Ինդիան Ուելս» մրցաշարը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել:
«Ժողովուրդը հստակ չի գիտակցում, թե ինչո՞ւ է պետք ասել՝ այո, իսկ ինչո՞ւ՝ ոչ». հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ իրենց տեսակետը հստակ չեն բացատրում ոչ «Այո»-ի, ոչ էլ «Ոչ»-ի կողմնակիցները: Չնայած սրան, հոգեբանը նկատում է, որ իշխանական կողմն ավելի ակտիվ է.
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ սիգի հետ կապված խնդիրները քրոնիկական բնույթ են կրում, և ոլորտում աշխատող մարդկանց մի մասը քրեական գործերով են անցնում, քանի որ տեսուչները ինչ-որ հարաբերությունների մեջ են եղել ձկնագողերի հետ։
Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը։
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, մահացել է 237 մարդ:
Մարտի 5-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը՝ ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու նրա 13-ամյա դստեր՝ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում հայտնվելու մասին լուրը հանրությանը շոկի ենթարկեց:
Մարտի լույս 8-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգեցին, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ աշխատանքով պարզեցին, որ Ձորաստան գյուղի բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել Կապանից Քաջարան տանող ճանապարհի սկզբնամասից։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողույթյունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՔԾ-ից։
Մարտի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
168 Լրահոս