Բաժիններ՝

Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 374-ի

Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակը հասել է 374-ի: Այդ մասին հայտնել է երկրի Հանրային առողջապահության դաշնային գրասենյակը: Մեկ օր առաջ հաղորդվել էր 332 վարակվածի մասին։

Ժամը 12:00-ի (Երեւանի ժամանակով 15:00) տվյալների համաձայն, Շվեյցարիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակված 374 մարդ: Դեպքերից 312-ը հաստատվել են լաբորատոր հետազոտություններով, եւս 62-ն սպասում են կրկնակի թեստի: Նախօրյակին իշխանությունները հաստատել են COVID-19-ից մահվան երկրորդ դեպքը: Հիվանդության զոհ է դարձել 76-ամյա մի տղամարդ՝ Բազել-գյուղական կիսականտոնից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս