
Դատարանը բավարարեց Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին միջնորդությունը. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՔԾ-ից։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր, ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացվել դատարան` Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քննիչի որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին որոշում էր կայացվել։
Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով։ 2019 թ-ի դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։ Նրա համար անձնական երաշխավորություն էին տվել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: