Քաղաքապետի խոսնակը չի մեկնաբանում Սոֆյա Հովսեփյանի հետ կապված միջադեպը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որից հետո նրա հասցեին հնչեցին բազմաթիվ քննադատություններ, օգտատերերից մեկն էլ գրել էր, թե նա իր «մանդատը պետք է վայր դնի»։
Հենց այս գրառման տակ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել էր. «Ուտի»։

168.am-ը Հակոբ Կարապետյանին հարցրեց, թե վերջինս պատրաստվո՞ւմ է արդյոք ներողություն խնդրել Սոֆյա Հովսեփյանից, և առհասարակ կոռե՞կտ է նման գրառում կատարելը։

Սակայն նա պատասխանեց, որ թեմայի հետ կապված առհասարակ որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031