Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը կորոնավիրուսի համաճարակի անկում է արձանագրել երկրում

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մարտի 9-ին իր խորհրդականների հետ կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի տեմպերն սկսել են դանդաղել եւ այդ միտումն անհրաժեշտ է պահպանել: Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը։

«Փետրվարի 28-ին COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թվի աճի բարձրակետից՝ վարակման 916 նոր դեպքից հետո երեկ՝ մարտի 8-ին, նրանց թվաքանակը հասել է 248-ի եւ նվազման շարունակական միտում է դրսեւորում: Մենք պետք է պահպանենք այդ միտումը»,- հայտարարել է Մուն Չժե Ինը խորհրդակցությունում:

Հարավային Կորեայում վարակվածների թիվը հասել է 7382, մահացել է 51 պացիենտ: Վերջին օրերին նոր վարակվածների օրական թվաքանակը շարունակում է անընդհատ նվազել: Մարտի 7-ին գրացվել է 483 նոր պացիենտ, մարտի 8-ին հաղորդվել է 367 դեպքի, իսկ մարտի 9-ին՝ 248 վարակվածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս