Մարտի 18-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին կատարվել է 43 մլն 121 հազար դրամ փոխանցում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել (12-ի մասին դեռ երեկ էինք տեղեկացրել, 1-ի պատասխանը ստացել ենք այսօր):
Արմենիա TV-ին սկսել է նոր սոցիալական նախագիծ, հեռուստաընկերությունը ներկայացրել է հոլովակ, որը վիդեո-ուղեցույց է կորոնովիրուսից խուսափելու համար։
Նոր կորոնավիրուսային (COVID-19 ) հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ, կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից – 16:00-ն ընկած ժամանակահատվածում:
Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում «Թել-Սել» ընկերությունն անցել է աշխատանքի հեռահար ռեժիմի՝ համակարգի անխափան աշխատանքի ապահովման բոլոր միջոցառումների պահպանմամբ։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։
Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ:
Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:
«Հարգելի Պարետ, ես չգիտեմ՝ հիմա դուք որտեղ ու ինչ բնույթի պարետություն եք անում, բայց պարետատան հղումով այս երկու տեղեկություններն ինձ մոտ և ինձ ահազանգած քաղաքացիների մոտ խուճապային իրադրության հասցնող կոգնիտիվ դիսոնանս են առաջ բերել»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր:
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։
«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է:
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է Երևանի ժամանցի վայրերից մեկում խուլիգանություն կատարելու մեջ։
Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրության հաստատումից հետո մեր երկրում դադարեցվել է կրթական բոլոր հաստատությունների գործունեությունը, դադարեցված է նաև ՀՀ-ում գործող բոլոր միջազգային հաստատությունների ուսումնական գործընթացը:
Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մարտի 16-ից կազմավորվել և գործում է հոգեբանական ծառայություն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ որոշում էր կայացվել՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթաց ապահովելու համար կենսաթոշակները և նպաստները հասցնել շահառուի բնակության վայր «Հայփոստ»-ի աշխատակիցների միջոցով:
Արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։
Մարդու իրավունքների պաշտպանը նախատեսում է ստեղծել պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհուրդ:
«Յուվենթուսը» հաղորդել է մեկ այլ հիվանդ ֆուտբոլիստի մասին:
Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:
Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը ևս հետաձգվեց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում էր Երևանի խանութներով, դեղատներով՝ հասկանալու համար, թե ինչպիսի՞ իրավիճակ է, կամ կա՞ արդյոք սննդի կամ դեղորայքի պակաս:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դիանա Զարգարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետ։
Հայաստանում արդեն կա կորոնավիրուսով ախտորոշված 84 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբանների և այլ մասնագետների մասնակցությամբ նախաձեռնում է հետևյալ հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ:
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որտեղ կայացավ առաջին տուրը:
Պորտուգալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 450-ի։