Արարատի մարզի պոլիկլինիկաները կհերթապահեն շաբաթ, կիրակի օրերին

Նոր կորոնավիրուսային (COVID-19 ) հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ, կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից – 16:00-ն ընկած ժամանակահատվածում:  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը:

«Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային (COVID-19 ) հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով: Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են  «Արտաշատ» ԲԿ-ի պոլիկլինիկա – 094-40-65-00,  «Մասիսի» ԲԿ-ի պոլիկլինիկա – 093-83-93-08,  «Վեդի» ԲԿ-ի պոլիկլինիկա – 093-24-94-64 «Արարատ» ԲԿ-ի պոլիկլինիկա – 041-50-51-71»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս