Փաստաբանների պալատը համաճարակի հետ կապված էական հարցերի շուրջ նախաձեռնում է մասնագիտական քննարկումներ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբանների և այլ մասնագետների մասնակցությամբ նախաձեռնում է հետևյալ հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ՝
1. Համաճարակի ազդեցությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների նկատմամբ.
2. Համաճարակի ազդեցությունը աշխատողների և գործատուների հարաբերությունների նկատմամբ.
3. Նոր կնքվող երկարաժամկետ պայմանագրերում գումարի ինդեքսավորման մեխանիզմները.
4. Հարկադիր մեկուսացման դեպքում քաղաքացու իրավունքները և պարտականությունները.
5. Արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման հետևանքները:
Քննարկումներն անցկացվելու են Ֆեյսբուք (Facebook) սոցիալական հարթակում հատուկ ստեղծված՝ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ բաց խմբում: Քննարկման արդյունքում մասնագիտական կարծիքները համակարգվելու են և ամփոփ պարզաբանումը հրապարակվելու է ՀՀ փաստաբանների պալատի կայքում: