«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` արտակարգ դրության պայմաններում տեղեկատվական սահմանափակումներին, երբ ԶԼՄ-ները պետք է մեջբերեն միայն պաշտոնական հայտարարությունները:
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է հեռանալ ակումբից, եթե թիմը նորից ձեռք չբերի Նեյմարին:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկարաձգում է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։
Ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արտաշատի բնակիչ, 42-ամյա Արամայիս Այվազյանը։
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Խաչփար գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Գալուստյանը։
Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո մտցված որոշումների պատճառով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ բացառապես օդային ճանապարհով։
Մարտի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների աչալուրջ ծառայության շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:
Նույն որոշման 24-րդ կետի համաձայն՝ նշված «հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն», իսկ 26-րդ կետով նախատեսվում է, որ «սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:
Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողները մարտի 18-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, հորդորում է օգտվել մարտի 19-ին կայանալիք Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթից:
Տեղեկացրել էինք, որ Լեզվի կոմիտեն հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Աբովյանի համայնքապետարանի՝ I Love Abovyan անգլերեն գրության համար։ Խոսքն Աբովյան քաղաքում տեղադրված I Love Abovyan ցուցանակի մասին է։ Այսօր՝ մարտի 18-ին հրավիրված դատական նիստը չի կայացել։
Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ճանաչելի դարձնելու նպատակով «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել են պաստառներ:
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կփոխանցի 2.000.000 ՀՀդրամ:
«Բարսելոնան» որոշել է այն առաջնահերթ դիրքերը, որոնք ակումբը պետք է ուժեղացնի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում մշտական կապի մեջ լինել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:
Ըստ Daily Express-ի, եթե «Արսենալը» ցանկանում է վաճառել Օբամեյանգին, ապա ակումբը պետք է տարբերակ փնտրի Կատալոնիայի սահմաններից դուրս:
Հանրային հեռուստաընկերությանը կտրվի գովազդ տեղադրելու հնարավորություն, որից զրկվել էր 2014 թվականին:
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների համար:
Աշխարհն այսօր նոր մարտահրավերների առաջ է կանգնած՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Տարբեր երկրներում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին մասնակցում է նաև հոգևոր դասը: 168.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ առաջին իսկ օրերից Հայ Առաքելական եկեղեցին ձեռնարկել է կանխարգելիչ քայլեր, թեմայի վերաբերյալ տարբեր քննարկումներ է ունեցել.
Երևանի բոլոր վարչական շրջանների համատիրությունները իրականացնում են մուտքերի և վերելակների ախտահանում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
ԱՄՆՊետական դեպարտամենտը մարտի 11-ին հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված իր տարեկան ընդհանրական զեկույցը, որտեղ երկիր առ երկիր առանձին զեկույցներով ներկայացվում է մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը: Հայաստանի վերաբերյալ զեկույցը բավականին ծավալուն է, ներառում է անդրադարձ նաև ԶԼՄ ազատություններին՝ «Խոսքի ազատություն, այդ թվում՝ մամուլի համար»խորագրի ներքո։ Զեկույցի այս հատվածում ԱՄՆ Պետդեպը նախ արձանագրում է, որ Սահմանադրությունն ու օրենքն ապահովում են խոսքի ազատություն, այդ թվում՝ մամուլի համար։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողներին ծնողներին հարազատներին, բարեկամներին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության:
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերությունը փոփոխություններ է կատարել մարտի 18-28-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ուղղությամբ նախատեսված թռիչքների չվացուցակում։
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք։
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա հետ համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։