Նիկոլ Փաշինյանը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած քաղաքացու դեպքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում:

Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:

Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2584861518500894?__xts__[0]=68.ARASRFdPNFwYlvA2qSG6SOm9H3r1Rdf0z8NV4_OGoqDHOi0igDqDBgyieYewrmBNEyYs-h1uWU68jJpOe4q-ktvDTFGzwxMOO8IeTCqbEXu6TXCcwzco-XJJDDcsNC8UD_CoT_0IQx5pPbyhnrVh32NtspfpUEv6IzUQ1P-ApfCyBtVV4AxSV-1-SxIvcdQVcS5RFp5UcigTXliHykMFnV4TQV87bOc_MzLm3x0oEV03yEtkhzcEKM0jkDrz-NpUtVJ3ntMLkE508YxiMiDgvTuMeaQ8TIg0yQ3KbVuikbNAcR93Ua9V9eyxXUknC5cSIFBUGExh1nnouQqQNzoNqH_b&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս