Տայվանում հեռուստասերիալներից եւ ֆիլմերից սկսել են կտրել-հանել համբույրների եւ այլ ինտիմ պահերի տեսարանները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ սահմանափակել այդ էպիզոդները նկարահանումների ժամանակ:
Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Ռեյունյոն կղզու հարավարեւելյան մասում փետրվարի 10-ին սկսվել է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը:
Չինաստանում հատուկ հավելված են գործարկել կորոնավիրուսով վարակվածների հետ հնարավոր շփումն ստուգելու համար. յուրաքանչյուրն, ով անհանգստանում է, թե կարող է ինչ-որ տեղ վիրուսով վարակված լինել, կարող է ստուգել, թե վարակման դեպքեր արձանագրվել են արդյոք այդ շենքում, գնացքում, ինքնաթիռում կամ ավտոբուսում, որոնցով ինքը ճամփորդել է վերջին 14 օրը։
Ուտեստ, որը պատրաստվում է ավելի արագ, քան ֆասթ-ֆուդը:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը ոչ միայն կինոարվեստում, այլև նորաձևության աշխարհում է մեծ իրարանցում առաջացնում:
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը հարթակ է դուրս եկել թափանցիկ զգեստով, որը նա հագել էր մերկ մարմնի վրա: Tom Ford ամերիկյան բրենդի աշուն-ձմեռ 2020 սեզոնի ցուցադրությունից լուսանկարը հրապարակվել է մակնիշի Instagram-օգտահաշվում։
POCO ապրանքանիշի շրջանակում, որը վերջերս ձեռք բերեց անկախություն, ներկայացվեց առաջին սմարթֆոնը: Մոդելը կոչվում է X2, և այն չի զարմացնում իր դիզայնով։ Սա Redmi K30-ի բազային տարբերակի ամբողջական պատճենն է: Նա ունի նույն դիզայնը, նույն բնութագրերը, բայց մի փոքր ավելի ցածր գին:
Ավստրալացի գիտնականները 50 կամավորների շրջանում ուսումնասիրություն են իրանացրել և հետևել են՝ ինչպես են զարթուցիչի տարբեր զանգեր ազդում նրանց առույգության կամ քնկոտության վրա: Մասնագետները պարզել են, որ որքան մեղեդային է զարթուցիչի ձայնը, այնքան ավելի արագ և արդյունավետ է արթնանում մարդը:
Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես և այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, որ «Այո» ասելով՝ քաղաքացիները «Ոչ» են ասելու ոչ միայն՝ Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամներին, այլև՝ նախկին իշխանություններին՝ առանձին-առանձին ու ամբողջության մեջ։
Փետրվարի 8-ին, ժամը 12.56-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 7-ի ժամը 23.30-ից փետրվարի 8-ի ժամը 12.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Նալբանդյան փողոցի 107 շենքի մոտ կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երհովը հայտնել է, որ 2019-ին Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրերում մահացել է 154 ռուս զբոսաշրջիկ։ Եվս 31-ը մահացել է Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հնդկաստանի Մումբայ քաղաքի 12-ամյա աշակերտուհի Քամյա Կարթհիքեյյանը դարձել է ամենաերիտասարդ լեռնագնացը, որը նվաճելէ Հարավային Ամերիկայի, ինչպես նաեւ Արեւմտյան ու Հարավային կիսագնդերի Ակոնկագուա ամենաբարձր գագաթը (6961 մետր, Արգենտինա):
84 տարեկանում իր հայրենիքում՝ Մոդենայում, կյանքից հեռացել է իտալացի օպերային երգչուհի Մերիլա Ֆրենին (սոպրանո):
Հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն խելացնորություն է համարել կինոնկարի հաղթանակն «Օսկար» մրցանակի գլխավոր կատեգորիաներում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի համոզմամբ՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի մասին խոսելիս նախ պետք է հիշել մի շատ պարզ հարց՝ Ազգային ժողովը որոշել է X հարցը տանել և դնել ՀՀ քաղաքացիների դիմաց՝ նրանց կամքը ճշտելու համար, իսկ ՀՀ քաղաքացիները որևէ կերպ իրենց կամարտահայտությունը չեն կարող սահմանափակել որևէ իրավական ակտով և այդ թվում՝ Սահմանադրությամբ։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կազմակերպված բանավեճի ընթացքում ասաց պատգամավորը։
Կորեայի Հանրապետության ղեկավար Մուն Չժե Ինը հայրենական ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» (2019 թ.) կինոֆիլմին շնորհավորել է «Օսկար» մրցանակ ստանալու կապակցությամբ:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 11-ին կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունից քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը վաճառվել է անհամեմատ ցածր արժեքով և ձևական աճուրդով։
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական կիսել է իր կարծիքը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Փետրվարի 3-ից 9-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 մեքենա, որոնցից 20-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
«Նախագահին ուղղված մեր ուղերձի իմաստն այն էր, որ մեկ է՝ այսպես թե այնպես, այդ հակասահմանադրական ձևով ընդունված որոշումն օրենքի ուժով գնալու է և դրվելու է հանրաքվեի, մեր հորդորը եղել է՝ պետք չէ ևս մի պետական մարմին, հաստատություն խառնվի բոլորի համար հայտնի՝ զուտ քաղաքականացված, անձնավորված ոչ իրավական ճանապարհի այս ընթացքին: Բայց դա նախագահի անձնական որոշումն է: Նախագահի աշխատակազմի մեկնաբանությունից տպավորություն է, որ նրանք չեն հասկացել մեզ, նրանք բացատրել էին այն, ինչ գրել ենք մեր ուղերձի մեջ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լա Լիգայի 23-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղում (4:1):
Սահմանադրական դատարանը «դակել է» կեղծված ընտրությունների արդյունքները… Այդ պատճառով, մենք Սահմանադրության մի քանի, սահմանադրական օրենքների մի քանի տասնյակ նորմ ու իրավունքի ոչ պակաս քանակով սկզբունք պիտի ոտնահարենք, ցրենք այդ դատարանը ու «մերոնց» տեղավորենք այնտեղ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ Ազգային ժողովում 2018 թվականի մարտ ամսին տեղի է ունեցել ենթադրյալ ապօրինություն։ Նման պնդում կատարողները պարզապես չեն տիրապետում սույն գործի մանրամասներին և իրավական հիմքերին»:
Նոր չինական կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համար առավելագույն ինկուբացիոն շրջանը՝ այսինքն՝ վարակումից մինչեւ հիվանդության ախտանիշների դրսեւորումը, կարող է հասնել 24 օրվա:
Սահմանադրական դատարանի գլխին ամպերի ավելի խիտ կուտակումներ ապահովելու համար իշխող քաղաքական ուժը գործի է դնում սին փաստարկներ խաղադաշտ բերելու ռազմավարությունը՝ ինֆորմացիոն մանիպուլյացիայի մակարդակում փորձելով հասարակության շրջանակներում ամրապնդել Սահմանադրական դատարանում, իրենց պատկերացումներով, գոյություն ունեցող ճգնաժամի դեմ օր առաջ պայքար մղելու կարևորությունը և խնդրի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով ստանալու գաղափարը:
Վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Հայոց պատմության հարցաշար պատասխաններով» 9-րդ դասարանի ավարտական քննության համար նախատեսված գիրքը ԿԳՄՍՆ-ն չի երաշխավորել. 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում է նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը: Պատմաբան Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ էր հրապարակել նշված հարցաշարի պատասխաններից մի հատված, որտեղ նշված է, որ 1998-2008 թվականներին ընտրակեղծիքներով 2 ժամկետով նախագահ […]
Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը հրապարակել է Կրոպիվնիցկի քաղաքում Ինգուլ գետի ափին ապագա վանական համալիրի էսքիզը: